Սիրիայում պայթյունից զոհվել է 29 ընդդիմադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմության ակտիվիստները հաղորդել են, որ առնվազն 29 մարդ է զոհվել Հոմսի պաշարված թաղամասերից մեկում ավտոմեքենայի պայթյունից:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպության տվյալներով` զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ ներկայումս շատ մարդիկ համարվում են անհայտ կորած:

Զոհվածների թվում է սիրիական գրոհայինների երկու հրամանատար:

Առայժմ հայտնի չէ, թե ով է կազմակերպել պայթյունը:

Ենթադրվում է, որ 2011-ից Բաշար Ասադի կողմնակիցների և ընդդիմության հակամարտության արդյունքում Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս