«Բարսելոնան» աճուրդի կհանի հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է աճուրդի հանել հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը, հայտնում է beIN SPORTS-ը:

Վաճառվող թանկարժեք իրերի ցուցակում են հայտնվել ակումբի լեգենդների և գործող ֆուտբոլիստների անվանական պահարանները:

Ամենաթանկարժեքը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի պահարանն է, որը գնահատվում է 350 հազար դոլար:

Երկրորդ տեղում լեգենդար Դիեգո Մարադոնայի պահարանն է (200 հազար դոլար): Թանկարժեք եռյակը եզրափակում է Ռոնալդինյոն, որի պահարանի արժեքը գնահատվում է 100 հազար դոլար:

Աճուրդի միջոցով իսպանական ակումբը նպատակ ունի ոչ միայն գումար վաստակելու, այլ նաև երկրպագուներին հաղորդակից դարձնելու ակումբի պատմությանը:

Աճուրդը կկայանա հունվարի 23-ից փետրվարի 13-ը: Հավաքածուի ցուցակում են հայտնվել նաև անկյունային դրոշակներ, կնիքներ, խոտածածկի կտորներ, բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:




Լրահոս