Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կարեկցանքն է հայտնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների հետևանքով տուժածներին: Այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, նաև ողբերգականորեն կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–նշել են ԱԳՆ–ից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հույս են հայտնել, որ հրդեհների հետևանքները և համայնքի կյանքը հնարավոր կլինի արագ կերպով լիովին վերականգնվել:

Կալիֆոռնիայում հրդեհներն արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։ Փալիսեյդսի շրջանում հրդեհը տարածվել է ավելի քան 2000 հեկտար տարածության վրա՝ զրոյական մեկուսացմամբ, և ոչնչացրել շուրջ հազար շինություն, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները: Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: 

Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ:

Լոս Անջելեսի հրշեջ-փրկարարական վարչությունը մարդկանց տարհանման հրաման է տվել հարավում՝ Հոլիվուդ Բուլվարի, հյուսիսում՝ Մալհոլենդ Դրայվի, արևելքից՝ 101 մայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի տարածքում, որտեղ են գտնվում ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի նշանավոր հասցեներ:




Լրահոս