2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է՝ ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։ «ԵՄ-ից ստացած տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»։