![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/lVcTY6rkXEw6XfnwmGrJoHHOilBx6dwjL44Ao0qx.jpg)
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
«Նա ցանկանում է հանդիպել: Եվ մենք նախապատրաստվում ենք: Նախագահ Պուտինը հանդիպում է ցանկանում, նա այդ մասին հայտարարել է նույնիսկ հրապարակավ: Մենք պետք է վերջ տանք ուկրաինական հակամարտությանը», – լրագրողների հետ զրույցում ասել է նա։