Զինծառայողները հայհոյել են, բռնություն գործադրել և անդամախեղում արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19-ամյա ժամկետային զինծառայող Տարոն Սիմոնյանին համածառայակից Սարիբեկ Հակոբյանի կողմից բջջային հեռախոսով խոսելու ընթացքում անհասցե հայհոյանք է հնչեցրել:

Այս պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վերջինիս կողմից իրեն ապտակելու համար բռնություն է գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ ոտքով մեկ անգամ հարվածելով նրա ոտքին՝ վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Նշենք նաև, որ Սիմոնյանը հանդիսանում է ՀՀ ՊՆ 24923 զորամասի 3-րդ հատուկ նշանակության ջոկատի նյութատեխնիկական ապահովման դասակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային:

Բացի վերոնշալից, Տ.Սիմոնյանը ապակու կտորով կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Իսկ Սարիբեկ Հակոբյանին մեղադրանք է աաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 24923 զորամաի 3-րդ հատուկ նշանակության ջոկատի նյութատեխնիկական ապահովման դասակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, բջջային հեռախոսով տան անդամների հետ խոսելու ընթացքում համածառայող Տ.Սիմոնյանի կողմից անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքի բաց ափով մեկ անգամ ապտակել է համածառայող շարքային Տ.Սիմոնյանին՝ անպարկեշտ ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։

Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1 մասով, իսկ Հակոբյանին` 360 հոդվածի 1 մասով:

Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Դատական գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:




Լրահոս