ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ից սկսած ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով այրվել են շատ տներ, անտառներ։ Հունվարի 7-ին բռնկված ու արագ տարածվող հրդեհի գոտում են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արագ տեմպերով բռնկված հրդեհները ընդգրկել են Լոս Անջելեսի շրջանը, ինչը հանգեցրել է ավելի քան 80 հազար մարդու պարտադիր տարհանման։

Բռնկված հրդեհն այրել է գրեթե 3000 ակր տարածք։ Հրդեհներն առաջացել են չոր միջավայրի և ուժեղ քամիների համակցման պատճառով։

Չարաբաստիկ հրդեհի պատճառով տուժել են շատերը։ Ավելի քան 2 հազար տուն, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են, մոտ 130 հազար մարդ տարհանվել է։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի Մալիբուի տունը, որը նա վարձակալել էր 15800 դոլարով, ավերվել է Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում հրդեհի հետևանքով։

Այրվել է նաև Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:

Հայտնի բասկետբոլային խմբերից NBA-ն էլ հայտարարություն է տարածել, որ իրենց խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է Լոս Անջելեսում ստեղծված իրավիճակի պատճառով։

Շատ հայ հայտնիներ էլ իրենց ինստագրամյան միկրոբլոգում արձագանքել են ստեղծված իրավիճակին, հայտնել իրենց աջակցությունը։

Արդեն այսօր՝ հունվարի 10-ին պարզ դարձավ, որ Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս