Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.8 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերում դրամով վարկավորման ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, իսկ դոլարով տեղաբաշխված միջոցները կրճատվել են:
Նշենք, որ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն ԱՄՆ դոլար: