ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի քրեական գործով հարցաքննության են հրավիրել ու հարցաքննել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին։ Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել Տիրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել։
Նշենք, որ շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այժմ ԳՇ պետի նախկին տեղակալը կալանավորված է եւ գտնվում է Վարդաշենի բանտում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան