![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/img_4844_768x512.thumb_.jpeg)
Օմանի թերթերից Wejhatt հայտնի թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր:
Հոդվածում ընդգծվում է Հայաստանի հմայքն այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնում են ինչպես արկածային, այնպես էլ մշակութային բացահայտումների հետևից:
Հոդվածում լրագրողը մեջբերել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքերը. «Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է յուրահատուկ փորձառություն, այստեղ նրանք հնարավորություն ունեն վայելելու նոր արկածներ, տեսնելու հնագույն մշակույթ և լսելու դարերի պատմություն»։