![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/ski-hors-piste-megeve-evasion-mont-blanc-1920x1080-f50_50.jpg)
Հայաստանի դահուկավազքի 2025 թվականի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանն են:
Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Արագավազքում Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը լավագույն արդյունքն են գրանցել նաև դասական և ազատ ոճերում:
Արագավազքի կանանց պայքարում լավագույն եռյակում են Կատյա Գալստյանը, Ռոզա Սիմոնյանը, Անահիտ Մարգարյանը, իսկ տղամարդկանց պայքարում մեդալների են արժանացել Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը և Թադևոս Պողոսյանը:
«Խաղարկվող 18 մեդալներից 14-ին արժանացան Աշոցքի ներկայացուցիչները: Այս տարվա առաջնությունը կազմակերպչական առումով բարձր մակարդակի վրա էր: Ուրախալի էր նաև մեր առավել փոքր տարիքի աղջիկների մասնակցությունը, հատկապես Գյումրիից Ռոզա Սիմոյանի, Աշոցքից Անահիտ Մարգարյանի, Մարգարիտա Կարապետյանի մասնակցությունը: Ֆեդերացիան այժմ առավել մեծ ուշադրություն է դարձնում այս տարիքային խմբի ներկայացուցիչներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը կկայանա հունվարի վերջին օրերին: