ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասողական վիճակ. անհետ կորածների ծնողների հանդիպումը՝ Անդրանիկ Քոչարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր հանդիպել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը նրանց չընդունեց։ Ավելի ուշ նրանց ընդունեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով նրանց հարցով հանդիպում կազմակերպել:

Այսօր խորհրդարանում կայացած հանդիպումից հետո, սակայն, անհետ կորած զինվորների ծնողները խուսափեցին մեկնաբանություն տալ՝ ինչ են խոսել Անդրանիկ Քոչարյանի հետ։

Ավելի վաղ իր հարցազրույցում Քոչարյանը մեղադրել էր զինվորների ծնողներին, թե դիահերձարաններում դեռ բազմաթիվ դիակներ կան, որոնք ծնողները չեն վերցնում անգամ ճանաչումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս