Ինչ տեսք ունի Մել Գիբսոնի՝ Մալիբուի տունը հրդեհից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը պատմել է, որ անտառային հրդեհը ոչնչացրել է իր տունը Մալիբուում (Լոս Անջելեսի շրջան, Կալիֆոռնիա)՝ հետևանքները համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական Դրեզդեն քաղաքի ռմբակոծության հետ:

Անտառային հրդեհի ժամանակ նրա տունն ամբողջությամբ այրվել է, որտեղ ինքն ապրել է մոտ 15 տարի։

«Իմ իրերը այնտեղ էին, հիմա դրանք բոլորը վերածվել են մոխրի», – ասել է Գիբսոնը News Nation-ի հետ հարցազրույցում։

Դերասանի խոսքով, նա հրդեհի պահին եղել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, որտեղ մասնակցել է ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթին։ Մել Գիբսոնն արդեն գիտեր, որ իր տան տարածքում հրդեհ է մոլեգնում, և այդ պատճառով հարցազրույցի ժամանակ իրեն «վատ է զգացել»։

Վերադառնալով տուն՝ տեսել է այն մոխրացած և հայտնաբերել է  հրդեհից փրկված միայն հավերին:

«Բարեբախտաբար տապակած հավ չեն դարձել»,- կատակել է նա։




Լրահոս