
Ռուսամետ ակտիվիստները գրոհել և գրավել են կառավարական շենքեր արևելյան Ուկրաինայի երեք քաղաքներում` Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում:
Բողոքի մասնակիցների խմբերը ընդհարվել են ոստիկանության հետ, Ռուսաստանի դրոշներ են բարձրացրել տեղական վարչական շենքերի վրա և կոչ արել հանրաքվե անցկացնել արևելյան Ուկրաինայի շրջանների անկախացման համար:
Խարկովում ոստիկանները ստիպված են եղել նահանջել, իսկ Լուգանսկում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ռուսամետ ակտիվիստների դեմ:
Այս իրադարձությունների պատճառով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստիպված է եղել հրաժարվել Լիտվա կատարելիք իր այցից և ուժային կառուցների ղեկավարների արտահերթ նիստ է գումարել:
ՆԳ նախարար Արսեն Ավակովը անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստան արտաքսված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ՝ տեղեկացնում է BBC-ին: