![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/165544.jpg)
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրությունում։