
Ըստ որոշ տեղեկությունների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մեծամասնական ընտրակարգով թիվ 25 ընտրատարածքում կառաջադրվի ԱԺ պատգամավոր: Կոտայքի հանրապետական մարզպետը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ նման մտադրություն չունի: “Ես շարունակում եմ իմ գործառույթները որպես մարզպետ, իսկ ԱԺ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: Բոլորս գիտենք` երբ պիտի լինի ընտրությունները”,-ասաց Կ. Շահգալդյանը: Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքը ընդգրկում է Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքները, Աղավնաձոր, Ջրառատավան, Մարմարիկ, Բջնի, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերը: Այստեղից պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: