Հանցագործությունների դեպքեր գրանցվում են գրեթե ամեն օր, իսկ տարեկան կտրվածքով հանցագործության դեպքերն ավելի են տասնյակներից։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներին քանի հանցագործության դեպքեր են գրանցվել։
Մինչ վիճակագրությունը ներկայացնելը նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2024-ին հանցագործության դեպքերն ավելի քիչ են եղել, քան 2023-ին։
Այսպիսվ, 2024-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 31.320 ընդհանուր հանցագործության դեպք։
31.320 հանցագործության դեպքից ոչ մեծ ծանրության են 15.044-ը, ինչը ավելի շատ է նախորդ՝ 2023 թվականի հետ համեմատած։
Միջին ծանրության հանցագործությունների թիվը 2024-ին եղել է 10.518-ը, ծանր հանցագործություններինը՝ 4313-ը։
Առանձնապես ծանր հանցագործության դեպքեր 2024-ին ևս գրանցվել են և համեմատելով նախորդ տարվա հետ, դրանք ավելի շատ են։
2023-ին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 1425-ը, իսկ 2024-ին՝ 1445-ը։
Հանցագործությունների ընդհանուր քանակից 94 դեպքը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։
Աննա Սրապիոնյան