
Ապրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:
Համերգի ընթացքում ելույթ կունենա Հովեր պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է այդ տարվա ընթացքում:
Փառատոնի նպատակը սերունդների միջև ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումը և արժևորումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը: