Լոս Անջելեսում արդեն մի քանի օր է՝ չի հաջողվում մարել անտառում բռնկված հրդեհը, որի հետևանքով արդեն գրանցվել է 60 մլրդ և ավելի վնաս։
Այնտեղ բնակվող հայ հաղորդավար Հրաչ Մուրադյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում գրել է․ «Կինոյի քաղաքը «չտեսնված», իրական սարսափ կինո է այս օրերին», ինչպես նաև դրան հաջորդող սթորիում լուսանկար է հրապարակել, որում նշել է․ «Որքան ժամանակ ու միջոցներ են հարկավոր լինելու այս ողբերգությունը հաղթահարելու համար, դա երբևէ հնարավոր կլինի՞»։