Սուխումում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հունվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝  «Բիսկվիթ»  սրճարանի այցելուների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել ժամը 14:00-ին: Երեք քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց:

Փոխհրաձգության մասնակիցներից մեկը փորձել է փախչել հանցագործության վայրից, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին:




Լրահոս