![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/image_750x_671dd3a68fd4e.jpg)
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 բնակիչ։