ԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Ռիադում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի բարձրաստիճան դիվանագետների և Սիրիայի նոր արտգործնախարարի հանդիպումից առաջ:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ  արտգործնախարարները հունվարի 27-ին կհանդիպեն Բրյուսելում՝ փորձելով որոշել, թե ինչպես է 27 երկրների դաշինքը մեղմելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:

Միաժամանակ՝ Կալլասը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ ԵՄ-ն կմտածի պատժամիջոցների թուլացման մասին՝ առանց հստակեցնելու, թե դա երբ կարող է տեղի ունենալ:

ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի և ընկերների դեմ, սակայն նրա հեռանալուց հետո դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։




Լրահոս