Լոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել։
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի՝ պաշտոնյաներն իրազեկել են՝ զոհերի իրական թիվը հայտնի չէ, քանի որ հրդեհները շարունակում են տարածվել բնակելի թաղամասերում:
Առայժմ հայտնի է, որ 16 մարդ է զոհվել Լոս Անջելեսի տարածքում հոկտեմբերի 7-ին բռնկված ավերիչ անտառային հրդեհներից հետո, որոնք առաջացել են չոր պայմաններից և հզոր քամիներից: Հազարավոր կառույցներ ավերվել են, և մոտավորապես 180,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: