Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինան, Սիրիան և էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Հունվարի 12-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասել է աղբյուրը։
Նախարարների զրույցի բովանդակության մասին այլ մանրամասներ նա չի հայտնել։