«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։ Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է.
«Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»։
Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։