Վերջին օրերին Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհները լուրջ վնասներ են հասցրել տարածաշրջանին։ Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ տարհանման հրաման է ստացել ավելի քան 130․000 մարդ։
ABC News-ին նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։
Լոս Անջելես քաղաքի տարածքում 6 խոշոր հրդեհները դեռ շարունակում են տարածվել։
ԱՄՆ-ի հրդեհների պատճառով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը լքել են իրենց տները, այդ թվում ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին։ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում երգչուհին հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և կից գրել․
«Շնորհակալ եմ իմ սիրելի ընկերներին, ովքեր զանգեր և հաղորդագրություններ էին ուղարկում։ Մենք լավ ենք և տարհանվում ենք»,- գրել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան