Այս տարի Ս. Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը հայտնել է, որ համացանցում տարածվում է սխալ ինֆորմացիա, թե, իբր, հունվարի 27-ին է։
«Դա անցած տարվա մասին էր։
Սա մեր շարժական տոներից է, և 35 օրվա շարժականություն ունի։
Ի դեպ, այս տարի սիրո ու ընտանիքի տոների եռօրյակ Է ստացվում` փետրվարի 14-ին նշվում է Տեառնընդառաջը (սա անշարժ տոն Է ու միշտ այդ օրն է նշվում), որը սկսում ենք տոնել նախօրեին` փետրվարի 13-ին։
Այնպես որ` փետրվարի 13, 14 և 15-ին սիրո եռօրյակ ունենք այս տարի»,- նշել է նա։