ԱՄՆ–ում բնակվող դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամի իր էջում հայտնում է, որ ԱՄՆ-ում ստեղծված հրդեհային իրավիճակից ելնելով չեղարկում է իր «Մենչի վերջը» ներկայացումը։
Պրոդյուսերը մասնավորապես նշել է․
«Սիրելի հայեր, տեղեկացնում եմ, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել տիրող իրավիճակից ելնելով։ Եվ մեկ մեծ պրոբլեմ կա ևս, դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,-ասել է նա։