ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ տնտեսությունը նախաքովիդյան զարգացման տեմպերին է հասել․ Էկոնոմիկայի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանուր առմամբ, 2024թ.-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները, կարծում եմ, որ պետք է գնահատենք դրական։ Տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նկատեց, որ դեռ տարին վերջնականապես չի ամփոփվել, բայց 11 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճը 7,4 տոկոս է կազմել, իսկ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 աճ։

«Եթե համեմատության մեջ դիտարկենք, մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ՝ մասնավորապես, 2019թ.-ի»,-ասաց նա։

Պապոյանը նշեց, որ նախկինում, եթե տնտեսական աճի շարժիչ ուժը ծառայություններն էին, որը երբեմն կապվում էր խաղային բիզնեսի հետ, այժմ տնտեսական աճի մեջ ծառայություններն իրենց դիրքով զիջել են շինարարությանը և արդյունաբերությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս