Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկած նախնական ընտրությունների վերջին օրն է։
Առավելագույն ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արդեն արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։
Փարաքարի փրայմերիզին մասնակցել է 6 թեկնածու, այդ թվում՝ քրեական սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը, Արփինե Առաքելյանը, որը նախկինում ևս աշխատել է Փարաքարի համայնքապետարանում, և
Կարեն Երեմյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից է։
Փարաքարի նախնական ընտրությունների մասնակից թեկնածուներից են նաև Մհեր Հարությունյանը և Արման Մնացականյանը։
Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, առաջադրված թեկնածուն պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ կամ համակիր։
Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով։
Նոյեմբերի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը։ Սպանության վայրում ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան