Թուրքիայի արտաքին պարտքը գերազանցում է ներքին եկամուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ներկայացրել է 2013 թվականի ֆինանսական պատկերը: Համաձայն դրա, 2013 թվականին երկրում գրանցվել է 4 տոկոս աճ, մինչդեռ 2012-ին այն կազմել է 2.1 տոկոս:

Նշված է, որ 4 տոկոս աճը առաջացել է գերազանցապես ներքին սպառման արդյունքում և որ արտաքին առևտրային աճը շատ թույլ է եղել:

Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին պարտքը 47 տոկոսով գերազանցում է ներքին եկամուտը, տեղեկացնում է Hurriyet-ը:

2013 թվականի եկամուտը կազմել է 820 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշով Թուրքիան գրավում է աշխարհի տնտեսության ցուցակի 16 կամ 17-րդ տեղը:

Թուրքիայի արտաքին պարտքը, ըստ պետական գանձապետարանի տվյալների, կազմում է 388.2 միլիարդ ԱՄՆ դոլար




Լրահոս