![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/f6784c02cc98d3_6784c02cc9913.thumb_.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով տուժած քաղաքացիներին։
«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ:
Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆորնիայում:
Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ի միկրոբլոգում գրել է Փաշինյանը։