Անցած տարի Հայաստան է այցելել շուրջ 2.2 մլն զբոսաշրջիկ. Ռուսաստանից այցելությունները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Հայաստան է այցելել  շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-ասաց Պապոյանը:

Նրա խոսքով՝  նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Օրինակ՝ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Կառավարության թիրախն է 2026-ի համար տարեկան ունենալ 2.5 մլն զբոսաշրջիկ:

Ըստ Պապոյանի՝ առաջ են շարժվում թիրախին համահունչ:




Լրահոս