Դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ներկա է գտնվել Նյու Յորքում և Լաս Վեգասում կայացած Մայքլ Ջեքսոնի մյուզիքլին: Հրապարակմանը կից նա գրել է․
«Ասել, որ փոքր տարիքից եմ երկրպագում և լսում Մայքլ Ջեքսոնի երգերը, սուտ է…
Ասել, որ դեռահաս տարիքում հասկացա նրա արվեստն ու վեհությունը…դա էլ է սուտ…
Պատմեմ մի փոքր այն մասին, թե ինչպես ես բախտ ունեցա 2 անգամ մոտ լինելու իր արվեստին, որից հետո կկիսվեմ թե երբ ես հասկացա, որ իր երաժշտության կարիքը ունեմ…
Նյու Յորքում գնացի Մայքլ Ջեքսոնի մյուզիքլին, որի ընթացքում խաղարկային ներկայացվեց իր երաժշտական կարիերայի սկիզբը, զարգացումը, լեգենդ դառնալը, և ավարտը…
Ես տեսա 3 Մայքլ Ջեքսոն՝ փոքրիկ, դեռահաս և լեգենդ…
Հասկացա թե ինչու այդ բազմազավակ տաղանդավոր ընտանիքից հենց իրեն ժպտաց ճակատագիրը՝իրեն նվիրելով աշխարհին,բայց փոխարենը իրենից խլելով իր «կյանքը», հատկապես «մանկությունը»…
Հասկացա,որը երաժշտությունը ապրել է իր սրտի մեջ, իր սիրտը ապրել է երաժշտության մեջ…
Այնուհետև Լաս վեգասում գնացի Մայքլ Ջեքսոն շոու ծրագրին…
Հասկացա թե ինչ է նշանակում,երբ ասում են,որ գործն է անմահ…
Հասկացա թե ինչու էր աշխարհը սնվում իր էներգիայով…
Հասկացա թե ինչու էին իր համերգների ժամանակ մարդիկ ուշագնաց լինում, ինքնասպան լինում…
Այն ահռելի,անսպառ էներգիայի քանակը,որ նա է ապրում ու փոխանցում բեմից-«դժվար է դիմանաալ»․․․
Երակներդ ուռում են,անոթներդ լայնանում են, սիրտդ արագ է խփում, օդը չի հերիքում…
Բայց ամենակարևորը Մայքլ Ջեքսոնը, իր երաժշտությունը, իր անխնա նվիրվածությունը արվեստին և համայն մարդկությանը, իր տաղանդը, աշխատասիրությունը և պրոֆեսիոնալիզմը «Մոտիվացնում են»…
Շաատ դժվար է, երբեմն ցավոտ է լինել «Հանրությանը պատկանող մարդ»։
Քեզանից միշտ ակնկալում են, Դու միշտ պարտավոր և պարտական ես։
Միշտ պետք է շնորհակալ լինես և գոհացնես քո մեծ «ընտանիքին»։
Դու իրավունք չունես ժամանակ ու էներգիա ծախսելու տխրելու, վախենալու, հանձնվելու վրա…
Դու էլ քոնը չես…և քո կյանքն էլ քոնի չի…
Միշտ չէ, որ ընդունելի է,երբ մարդիկ դատում են, չէ որ մեր կատարած աշխատանքի զոհասեղանին մեր «ընտանիքն» է և մեր «միակ կյանքը»։