Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կարլեն Սիմոնյանի ծննդյան օրն է։
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել ծննդյան արարողությունից՝ մակագրելով այսպես․
«Էսօր մեր քաղաքի ամենալավ տղու, իմ ախպոր ծնունդնա»։
Տեսանյութում Կարլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը, ով անցնում էր «Սիներջի» ընկերության գործով և 2 ամիս կալանավորվել էր, տորթ է մոտեցնում ամուսնուն։
Ծննդյան արարողությանը ներկա են եղել նաև երգիչ A.Chilla-ն, ԱԺ աշխատակիցները, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը, որը վերջերս Մարիամ Մարգարյանի հետ մեկնել էր ԱՄՆ։
Տեսանյութերից երևում է, որ Ալեն Սիմոնյանը ներկա չէ արարողությանը։