Այսօր Կառավարության դիմաց Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում հարկային փոփոխությունների դեմ։
Համաձայն 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխության՝ առևտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։
Բացի այդ Հարկային տեսչությունը իրավունք է ունենալու այցելելու և ստուգելու ապրանքային շարժը, որը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան