ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է սպասվում հայ ռազմաքաղաքական գերիներին․ ե՞րբ է լինելու առաջին դատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ռազմաքաղաքական գերիների ճակատագիրը շարունակում է մնալ օդից կախված։

Բաքուն մինչ այս պահը անհեթեթ պատճառաբանություններով հետաձգում էր հայ ռազմաքաղաքական գերիների դատավարությունը, որոնք, ի դեպ, ապօրինաբար են պահվում Բաքվում։

Արդեն այս՝ 2025 թվականի հունվարի 17-ին կկայանա Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, որի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական առաջնորդներին, որոնք ապօրինաբար ձերբակալվեցին 2023 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով 120․000 հայի։

Ադրբեջանական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 17-ին կայանալիք դատական նիստը լինելու է նախնական և այդ օրը միայն կորոշվի՝ դատավարությունը բաց, թե փակ ձևաչափով է լինելու։

Նաև նշենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում առաջադրված շինծու մեղադրանքների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս