ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում, դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկուրտները ծառայում են բոզկուրտներին․ սա է Հայաստանում իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ով մտածում էր, թե հայհոյանք ասեցի, ասեմ՝ ավելի վատ բան էր, բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական կազմակերպություն է։ Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Կարծում եմ՝ ժամանակն է ՀՀ-ում ԵՄ բարեկամներն ուղիղ ասել իրականությունը։ ՀՀ-ն, բարեբախտաբար/ցավոք, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Դա աշխարհաքաղաքական ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք «ամուսնանալու»»,- նշեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս