ArmLur.am-ը հայտնել էր, որ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխաների նկատմամբ բռնություն է կատարվել։
Արդյունքում՝ դեպքով որոշում է կայացվել եւ Նաիրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում որպես բուժքույր և աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի անչափահաս և իրենից այլ կախվածության մեջ գտնվող շահառուների, այդ թվում նաև թիվ 3 խմբի սաներ հանդիսացող Ե. Թովմասյանի, Ն. Դադյանի, Է. Երիցյանի և Տ. Պապինյանի կյանքին և առողջությանը բարեխղճորեն վերաբերվելու պարտականություն, վերջիններիս պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Այդպիսով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի և ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N730 և և N815-ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակից՝ խախտել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված պացիենտների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունք ահովելու պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան