![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/22915287_0_0_1217_811_1440x900_80_0_1_a4c7e92479a3f0b8cd1731b2f30f4aec.jpg.webp)
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ Միհրան Ծառուկյանը վերադառնում են տուն: Արփին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ իրենք իրենց փոքրիկի՝ Ռոբի հետ են: Նրանք արդեն Հայաստանի օդանավակայանում են:
Նշենք, որ զույգը Ամերիկայի Միացյալ Նահանգներ էին մեկնել վերջերս հանդիսատեսի դատին հանձնված «Բախտի տերը» ֆիլմի ցուցադրությանը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին Արփի Գաբրիելյանն է, ով մարմնավորում է երկու քույրերի, ովքեր ունեն հակադիր բնավորության գծեր: