Ժնևում մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում մեկնարկել է Իրանի և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունների նոր փուլը։ Այդ  մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այսօր Ժնևում բանակցություններ են ընթանում Իրանի և եվրոպական երեք երկրների միջև: Դրանք նվիրված են մի ամբողջ շարք հարցերի և կշարունակվեն վաղը: Մենք երբեք չենք մերժել բանակցությունները», – ասել է դիվանագետն իր ամենշաբաթյա ճեպազրույցում:

Նա նշել է, որ «բանակցությունները փողոց են երկկողմանի երթևեկությամբ, որտեղ անհրաժեշտ է դրսևորել փոխադարձ հարգանք և հաշվի առնել ընդհանուր շահերը»։

2024 թվականի նոյեմբերի 29-ին Իրանի ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտ Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին Ժնևում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցերը: Ըստ Farhikhtegan թերթի՝ Ժնև ուղևորվելուց առաջ Թախտ Ռավանչին նորվեգական կողմի նախաձեռնությամբ այցելել է Օսլո, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ ապագա բանակցությունների համար հիմք դնելու նպատակով։

2015 թվականին կնքվել է Իրանի միջուկային գործարքը, որը նախատեսում էր Թեհրանի նկատմամբ առավել խիստ սահմանափակումների, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կրճատման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ իր որոշումը բացատրելով այն  բանով, որ սահմանափակումների վերացումն իսլամական հանրապետությանը թույլ կտա մեծացնել ռազմական ներուժը և ստեղծել միջուկային զենք։ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրել է Իրանի դեմ արևմտյան (բայց ոչ ՄԱԿ-ի) պատժամիջոցների վերականգնման: Համաձայնագրի կողմեր Ռուսաստանը և  Չինաստանը դեմ են հանդես եկել Վաշինգտոնի որոշմանը:




Լրահոս