Մարկեսն ուզում է տուն վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, որն անցած շաբաթ հոսպիտալացվել է Մեխիկոյում, նրա ազգականների փոխանցմամբ, բարեհաջող վերականգնվում է շնչուղիների հիվանդությունից հետո. հայտնում է BBC-ն:

«Հարյուր տարվա մենության» հեղինակը գնվում է հոգեկան առույգ վիճակում և լիահույս է ապագայի վերաբերյալ:

«Նրան շատ լավ խնամում են, և ամեն ինչ նորմալ է», – հայտարարել է գրողի որդին` Գոնսալո Գարսիա Բարչան:

Նա հավելել է, որ հայրը հիվանդանոցից դուրս կգրվի երեքշաբթի օրը: «Նա տուն է ուզում վերադաւնալ»,-ասել է Գարսիա Բարչան:

1927-ին ծնված Մարկեսի առողջությունը, արդեն երկար ժամանակ է, հանդիսանում է բազմաթիվ ասեկոսեների և լուրերի առարկա:

2012թ. նրա եղբայրը հայտնել էր, որ նոբելյան մրցանակակիրը տառապում է ծերունական թուլամտությամբ:




Լրահոս