Armenian text to speach

Երևանի ավագանին հունվարի 21-ին արտահերթ նիստ կանի․ ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 21-ին արտահերթ նիստ է նախաձեռնել։

Ավագանու ընդդիմադիր անդամները նախագծեր են հեղինակել, որոնցով պահանջում են կասեցնել կարմիր կետագծերի և հանրային տրանսպորտի թանկացումը։

Արտահերթ նիստի համար անհրաժեշտ 22 ստորագրությունն ապահովել են «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին «Մայր Հայաստանը» հաղթել էր կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը, որը քաղաքային իշխանությունը վիճարկել էր։

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը նաև պահանջել էր չեղարկել տրանսպորտի թանկացման նախագիծը՝ պահպանելով մեկ ուղեվարձի արժեքը 100 դրամ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս