Դերասանուհի Աննա Մաքսիմն իր սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որից տեղեկանում ենք՝ տեղի է ունեցել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան պրեմիերան:
Հրապարակմանը կից նա գրել է․
«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի»:
Նշենք, որ ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին:
Դերասանական կազմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: