![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/2406069_0_0_1599_1005_1920x0_80_0_0_24f8621348a3bb22d16a8f083e8324c8.jpg)
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։
Վերջինիս նկատմամբ դատարանը տուգանք է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 525 հազար դրամի չափով։
«Դատարանը վճռեց Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 525 հազար դրամի չափով»,-հայտնեց դատավոր Տիգրան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանին գործակալ անվանելու մեջ։
Քրիստինա Մուշեղյան