Զոհաբերեցին վարչապետին` պահպանելով ոչ իշխանական քառյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհաբերեցին վարչապետին` պահպանելով ոչ իշխանական քառյակը:

«Խնդիրներ ունի այդ քառյակը, քանի որ դեռ չգիտի` ի՞նչ պետք է անի»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը` խոսելով ներքաղաքական  իրավիճակի և վարչապետի հրաժարականի մասին:

Ըստ քաղաքական գործչի` ոչինչ չի փոխվի, եթե նոր վարչապետ նշանակվի, քանի որ վարչապետներից հատկապես օպերատոր վարչապետներից ոչինչ կախված չէ, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետ-օպերատոր էր:

«ՀՀ-ի վերջին 25 տարիների ընթացքում բացի Վազգեն Մանուկյանից ու Հրանտ Բագրատյանից, մնացած բոլոր վարչապետները կատարողներ են եղել»,- ասաց Մակեյանը:

Քաղաքական գործչի խոսքով` երեք տարբերակ կա, որը կարող է  ընտրել Սերժ Սարգսյանը` վարչապետ նշանակի Ռոբերտ Քոչարյանին, չնայած Քոչարյանը հայտարարեց, որ նման ցանկություն չունի: Երկրորդ` վարչապետ նշանակել  Քոչարյանի մտրերիմներից:

«Այս երկու տարբերակները ձեռնտու չեն Սարգսյանին, քանի որ նա ստիպված կլինի իշխանությունհը կիսել  Քոչարյանի միջև: Մնում է երրորդ տարբերակ` դարձյալ նշանակել վարչապետ-օպերատոր: Թե դա ո՞վ կլինի,  դա ամենևին էլ կարևոր չէ»,- եզրափակեց Պետրոս Մակեյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս