Ինչպես կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ երկու եղանակով։

Կենդանի հերթի ձևաչափ

Անհրաժեշտ է մոտենալ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, վերցնել կտրոն, սպասել կենդանի հերթում և սպասարկվել։

Օնլայն հերթագրում

Անհրաժեշտ է մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել համապատասխան բաժինը և, հետևելով քայլերի հաջորդականությանը, ամրագրել օնլայն այց՝ հարմար օրն ու ժամին։

Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։




Լրահոս