
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարծում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին լիազորությունների փոխանցումը հարթ է ընթանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Նախատեսված են հանդիպումներ գերատեսչության ղեկավարության հետ: Մինչ օրս անցումային թիմի հետ ավելի քան 160 հանդիպում է եղել: Մենք նաև պատասխանել ենք այս կամ այն տեղեկատվության տրամադրման վերաբերյալ անցումային թիմի ավելի քան 105 հարցման», – նշել է Ռայդերը։
Նա վստահեցրել է, որ հունվարի 20-ին պատրաստ կլինեն լիազորությունների սահուն փոխանցմանը։