ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրվի․ինչ ակնկալել նոր համագործակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Հայաստանի պատվիրակությունը, հունվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱՄՆ-ում է։ Ամերիկայի հարցերով փորձագետ սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթի ստորագրմանը, նշել է․
«Ադրբեջանա-թուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերային փաստաթուղթը նույնքան անվտանգային երաշխիքներ է տալու Հայաստանին, որքան ՀԱՊԿ պայմանագիրը:»

Իր հերթին «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էլ այն կարծիքին է, որ այս համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի հաստատում, որն ունի և ունենալու է հետևանքներ ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար։

«Անվտանգության տեսանկյունից, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը և տարածաշրջանային հավասարակշռության ապահովմանը»,- գրել է Բաբաջանյանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս