![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/024efbf60f8e99c9d0afe947c7b65fea.png)
Հունվարի 13-14-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Սևան, Մարտունի քաղաքներում, Զանգակատուն գյուղում, Երևան-Սևան և Զովաշեն-Զառ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։